211652_close_icon
views-count3577 դիտում article-date 19:53 26-09-2017

ԵՄ-ն ՀՀ կառավարությանը 5 մլն դոլար դրամաշնորհ կհատկացնի ճանապարհային անվտանգության նպատակով

«Ճանապարհային անվտանգությունը համարում ենք առաջնահերթ խնդիր: Մասնավորի հաշվին Երևան-Սևան-Դիլիջան հատվածում տեղադրվել են ճանապարհային նոր նշաններ, ցուցանակներ, որոնք համապատասխանում են միջազգային չափանիշներին: Հավելյալ տեղադրվել է նաև 8,5 հազար մետր արգելափակոց: ԵՄ-ի հետ աշխատանքի արդյունքում ստանալու ենք 5 մլն դոլարի դրամաշնորհ, որը ևս ուղղվելու է ճանապարհային անվտանգությանը»,- այդ մասին այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը՝ ներկայացնելով մեկ տարվա գործունեության արդյունքները: Ըստ նրա, ավտոճանապարհների և ճանապարհամերձ հատվածների մաքրությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին տեղադրվել են «Աղբ չթափել» մակագրությամբ սոցիալական գովազդային վահանակներ: Ըստ նախարարի, ճանապարհներին աղբ թափելու դեպքերը դրա արդյունքում կրճատվել են 50 տոկոսով:

Նմանատիպ նյութեր