211652_close_icon
views-count103925 դիտում article-date 18:57 26-09-2017

Լարված իրավիճակ Երևանում. Թիվ 157 մանկապարտեզի 17 տարվա սրտացավ ու հոգատար տնօրենի հեռացման դեպքում երեխաների ծնողները պատրաստ են ամեն քայլի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Սարկավագի 14 հասցեում գտնվող Թիվ 157 մանկապարտեզում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բավականին մեծ թվով ծնողներ հավաքվել էին մանկապարտեզում՝ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու այն հարցի շուրջ, որ մանկապարտեզի 17 տարվա սրտացավ ու հոգատար տնօրեն Զառա Ադիյանին ազատել են աշխատանքից: [color=#CC0000] SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ծնողներն ասում էին. -Անարդար են վարվել, որ նման տնօրենին հեռացրել են աշխատանքից: Նա մեր երեխաների ու մանկապարտեզի համար այնքան բան է արել, որ համոզված կարող ենք ասել՝ ոչ մի մանկապարտեզի տնօրեն չի արել ու չի անի: Մեր մանկապարտեզը քաղաքի ամենալավ մանկապարտեզն է, այստեղ հաճախող 225 երեխաները ոչ միայն այս թաղամասից են, այլ քաղաքի բոլոր ծայրերից: Այնպիսի պատիվ ու համբավ է ձեռք բերել մանկապարտեզը տնօրենի սրտացավ, բարի, հոգատար, աշխատասեր վերաբերմունքի շնորհիվ, որ մենք պատրաստ ենք և խոստանում ենք՝ եթե նրան հեռացնեն, մենք մեր երեխաներին այստեղ չենք բերի այլևս: Հարցին, թե ի՞նչ պատճառ են նշում հեռացնելու համար, պատասխանեցին. -Տիկին Ադիյանը մի անապահով ընտանիքից երեխայի է ընդունել մանկապարտեզ, երբ տեղ չի եղել, դա էլ քաղաքապետարանի համար պատճառ է հանդիսացել, ու փոխանակ ասեն՝ անապահով ընտանիքի երեխա է, ճիշտ է արել, որ ընդունել է, ասում են՝ աշխատանքից հեռացված եք: Մեզ հասած տեղեկություններով՝ արդեն նոր տնօրեն էլ են նշանակել ու ասում են՝ ինչ-որ պաշտոնիայի կին է: Ստացվում է, որ իրենք ընդամենը մի չնչին բանի էին ման գալիս, որ իրենց մարդուն նշանակեին: Մեր որոշումը վերջնական է. եթե մեր սիրելի տնօրենին հեռացնեն, մենք միահամուռ ոչ մեկս երեխաներին չենք բերելու պարտեզ, թող քաղաքապետարանը հասկանա, որ մեր կարծիքն էլ պետք է հաշվի առնել: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 33+
33+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր