211652_close_icon
views-count5465 դիտում article-date 19:29 26-09-2017

Շիրակի պետական համալսարանի ուսանողները դասադուլ են անում

Շիրակի պետական համալսարանի (ՇՊՀ) ուսանողներն այսօր ժամը 10-ից սկսած բոյկոտել են և չեն մասնակցել դասերին: Պատճառն այն է, որ ՇՊՀ-ի գիտխորհուրդը որոշել է ՀՀ նախագահին և վարչապետին բաց նամակով դիմած համալսարանի դասախոս, պատմության և փիլիսոփայության ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Խորիկյանի նկատմամբ անվստահություն հայտնել: Այս որոշումը զայրացրել է բուհի ուսանողներին: Նրանք երեկ ստորագրահավաք էին կազմակերպել ի պաշտպանություն Խորիկյանի, իսկ այսօր դասադուլ են արել՝ պահանջելով չեղյալ համարել գիտխորհրդի որոշումը: Նշենք, որ դասախոսներ Հովհաննես Խորիկյանը և Գագիկ Համբարյանը նամակով դիմել էին Սերժ Սարգսյանին և Կարեն Կարապետյանին, ներկայացրել բուհում տիրող իրավիճակը, պահանջելով համապատասխան քայլեր ձեռնարկել:

Նմանատիպ նյութեր