211652_close_icon
views-count5581 դիտում article-date 21:44 26-09-2017

Արցախի Ազգային ժողովում կգումարվի նոր նստաշրջանի անդրանիկ նիստը

Արցախի Ազգային ժողովի նիստերի փոքր դահլիճում սեպտեմբերի 26-ին ԱԺ մշտական հանձնաժողովների, խմբակցությունների և աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ հրավիրվել է աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը: Ավելի վաղ տեղի էր ունեցել արտադրության և արտադրական ենթակառուցվածքների մշտական հանձնաժողովի նիստը, որը դրական եզրակացություն է տվել նախորդ նստաշրջանից խորհրդարանում շրջանառության մեջ դրված «Էներգետիկայի մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին ու դրան կից փաթեթին: Ամփոփելով խորհրդակցության արդյունքները՝ խորհրդարանի նախագահը հայտարարել է, որ 6-րդ գումարման Ազգային ժողովի 6-րդ նստաշրջանի անդրանիկ նիստը տեղի կունենա սեպտեմբերի 28-ին ժամը 11:00-ին: [b]Արցախի Հանրապետության Ազգային ժողովի մամուլի ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր