211652_close_icon
views-count4245 դիտում article-date 18:17 26-09-2017

Հայաստանում բժշկական տուրիզմի զարգացման մասին լուրջ քննարկումներ են ընթանում

«Երեկ Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովայի հետ եղել ենք արյունաբանական կենտրոնում: Մենք բավական տպավորված ենք տեխնիկական և լաբորատոր հագեցվածությամբ, աշխատակազմով: Արդեն իսկ նեղ քննարկումեր են սկսվել նաև այս ուղղությամբ համագործակցելու շուրջ»,- ասյօր ասուլիսում տեղեկացրել է ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը կարևորում է ՀՀ-ում բժշկական տուրիզմի զարգացումը: Նախարարը կարևորեց բժշկական տուրիզմի զարգացմանն ուղղված կառավարության ջանքերը և մանրամասներ ներկայացրեց այդ հարցի շուրջ քննարկումների և ծրագրերի մասին: «Բժշկական տուրիզմի զարգացման մասին քնանարկումները չեն տանում նրան, որ միայն բուկլետներ տպենք և հրավիրենք գործընկերներին մեզ մոտ բուժման: Իմաստն այն է, որ լինեն որոշ ուղղություններ, որոնց զարգացումը կհամարվի ստրատեգիական: Սրա մեջ մտնում են նաև այն ուղղություններ, որոնք կարևոր են նաև ՀՀ քաղաքացիների համար, օրինակ՝ օնկոլոգիան, կարդիոլոգիան և այլն: Կլինեն ուղղություններ, որոնք մոտ ժամանակներս կդառնան ստարեգիական զարգացման ուղղություններ»,- եզրափակեց Լևոն Ալթունյանը:

Նմանատիպ նյութեր