211652_close_icon
views-count38972 դիտում article-date 17:37 26-09-2017

Մոուրինյոն պարզաբանել է, թե ինչու է Մոսկվայում մամուլի ասուլիսին Մխիթարյանի հետ եկել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն պարզաբանել է, թե ինչու է կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին իր հետ բերել մամուլի ասուլիսին, որը նվիրված է եղել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-ր տուրում ԲԿՄԱ-ի հետ հանդիպմանը: «Հենրիխի մասնակցությունը մամուլի ասուլիսին պարտադիր ակնարկ չէ, որ նա կխաղա մեկնարկային կազմում: Ես Մխիթարյանին ընտրել եմ՝ ռուս երկրպագուների եւ լրագրողների հանդեպ հարգանքից ելնելով: Բանն այն է, որ Հենրիխը ռուսերեն խոսում է: Ես գնահատում եմ Մխիթարյանին նաեւ որպես խաղացող: Տեսնենք, թե ինչպես նա իրեն կդրսևորի Չեմպիոնների լիգայում», ասել է Մոուրինյոն: Հանդիպումը կկայանա սեպտեմբերի 27-ին, Երեւանի ժամանակով 22:45-ին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր