211652_close_icon
views-count4455 դիտում article-date 13:20 26-09-2017

Մոուրինյոն խնդրել է Ռեշֆորդի ու Ֆելայնիի պայմանագրերը երկարաձգել

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ակումբի ղեկավարությանը խնդրել է երկարաձգել պայմանագրերը հարձակվող Մարկուս Ռեշֆորդի ու կիսապաշտպան Մարուան Ֆելայնիի հետ: Նախորդ տարի Ռեշֆորդը պայմանագիրը երկարաձգել էր մինչև 2020 թվականը, սակայն Մոուրինյոն ցանկանում է, որ առանցքային խաղացողներից մեկը ակումբում ավելի բարենպաստ պայմաններ ունենա: Մարզիչը ցանկանում է, որ խաղացողներն ամբողջությամբ կենտրոնանան ֆուտբոլի վրա, այդ իսկ պատճառով մտադիր է բոլոր կողմնակ հարցերը հենց հիմա լուծել:

Նմանատիպ նյութեր