211652_close_icon
views-count7428 դիտում article-date 16:38 26-09-2017

«Այս լուսանկարը կոտրել է իմ սիրտը». Քիմ Քարդաշյանը, Ջեյ Լոն և Մարկ Էնթոնին կոչ են անում օգնել Պուերտո Ռիկոյի բնակիչներին

«Մարիա» փոթորիկն ավերածություններ է գործել Պուերտո Ռիկույում։ Այս պահին էլեկտրականությունից զրկված է կղզու 3․5 մլն բնակիչ։ Աղետի հանդեպ չեն կարողացել անտարբեր անցնել համաշխարհային այնպիսի աստղեր, ինչպիսիք են Քիմ Քարդաշյանը, Ջենիֆեր Լոպեսը և Մարք Էնթոնին։ Ք. Քարդշյանը Twitter-ի իր [url=https://twitter.com/KimKardashian]էջում [/url]տեղադրել է լուսանկար՝ արված Պուերտո Ռիկոյում, փոթորկից հետո և կատարել հետևյալ գրառումը. «Այս լուսանկարը կոտրում է իմ սիրտը։ Ես նվիրատվություն կանեմ, որպեսզի Պուերտո Ռիկոյի բնակիչները կարողանան սնունդ և ջուր գնել, որոնց կարիքը նրանք այնքան ունեն։ Խնդրում եմ, հանգանակություն արեք»։ Ջեյ Լոն [url=https://www.instagram.com/p/BZeKWStlhvW/?taken-by=jlo]տեսաուղերձ [/url]է հրապարակել Instagram-ի իր էջում՝ ասելով, որ 1 մլն դոլար կնվիրաբերի աղետից տուժածներին։ Իսկ Մարք Էնթոնին գրել է. «Գրողը տանի, պարոն նախագահ, ինչ-որ բան արեք Պուերտո Ռիկոյի բնակիչների համար, որոնք կարիքի մեջ են։ Մենք նույնպես ԱՄՆ քաղաքացիներ ենք»։

Նմանատիպ նյութեր