211652_close_icon
views-count3235 դիտում article-date 16:25 26-09-2017

Պորոշենկոն պարզաբանել է, թե ինչու Ռուսաստանը չի կարող մասնակցել Ուկրաինայում ՄԱԿ-ի առաքելությանը

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն կանադական CBC հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ Ռուսաստանը չի կարող մասնակցել Ուկրաինայում ՄԱԿ-ի առաքելությանը, քանի որ հակամարտող կողմ է համարվում, հաղորդում է «Վզգլյադ»-ը։ Նա նաև Դոնբաս խաղաղապահներ ուղարկելու Ռուսաստանի առաջարկը անընդունելի է համարել, որովհետև, ըստ նրա, Մոսկվան ցանկանում է միջազգային խաղաղապահներին օգտագործել որպես պահապաններ՝ ԵԱՀԿ հատուկ մոնիթորինգային առաքելության դիտորդների համար։ Բացի այդ, Պորոշենկոն ասել է, որ կդիմի ՄԱԿ-ի միջազգային դատարան, եթե Կրեմլը ՄԱԿ ԱԽ-ում վետո դնի Ուկրաինայում խաղաղապահ զորքերի տեղակայման վերաբերյալ որոշման վրա։

Նմանատիպ նյութեր