211652_close_icon
views-count9012 դիտում article-date 14:54 26-09-2017

Ալիևյան կլանի մութ գործերը բացահայտող լրագրող Հադիջա Իսմայլովան արժանացել է հայտնի Right Livelihood Award Foundation-ի մրցանակին

«Ազատություն» ռադիոկայանի աշխատակից Հադիջա Իսմայլովան, ով որոշ ժամանակ ադրբեջանական բանտում մնալուց հետ ազատ է արձակվել այս տարվա մայիս ամսին, պետական մակարդակով կոռուպցիայի ոլորտում խիզախ բացահայտումներ անելու համար պարգևատրվել է շվեդական հայտնի Right Livelihood Award Foundation-ի կողմից, հաղորդում է Deutche Welle-ը։ Ադրբեջանցի լրագրողուհուն հանձնվել է «Ճիշտ կենսակերպի համար» մրցանակը, որը շատ հաճախ անվանում են «Նոբելյան մրցանակի այլընտրանք»։ Իսմայլովան կստանա նաև 105 հազար եվրո։ Հիշեցնենք, որ Բաքվի ծանր հանցագորությունների դատարանը Իսմայլովային 2015 թվականի սեպտեմբերի 1-ին «շորթում և յուրացում, անօրինական ձեռնարկատիրություն, հարկերից խուսափում և պաշտոնական լիազորությունների չարաշահում» կեղծ հոդվածներով դատապարտել էր 7.5 տարվա պայմանական ազատազրկման։ Իսմայլովան հայտարարել էր, որ իր ազատազրկումը քաղաքական դրդապատճառներ ունի։

Նմանատիպ նյութեր