211652_close_icon
views-count11281 դիտում article-date 14:41 26-09-2017

Եվրոպայում Վրաստանի քաղաքացիներից կազմված հանցավոր խումբ է ձերբակալվել

Իտալիայում և Գերմանիայում ոստիկանությունը ձեռնարկած օպերացիայի արդյունքում ձերբակալել է Վրաստանի 28 քաղաքացիների, հաղորդում է վրացական լրատվամիջոցները։ Նշվում է, որ ձերբակալվածները Վրաստանի քաղաքացիներ են, հանցավոր խմբի անդամներ։ Վերջիններս Գերմանիայի և Իտալիայի տարբեր քաղաքներում զբաղվում էին բնակարանների թալանով։ Միայն 2 տարում բնակարանագողերը թալանել են 85 շքեղ բնակարան, իսկ ավարը տեղափոխել Վրաստան։ Վրաստանի ՆԳ նախարար Միխայիլ Ջանելիձեն հայտարարել է, որ միջոցառումներ է ձեռնարկում՝ տարբեր եվրոպական երկրների հետ համագործակցելու և վրացական հանցախմբերի հայտնաբերելու համար։

Նմանատիպ նյութեր