211652_close_icon
views-count28121 դիտում article-date 15:46 26-09-2017

Կադիրովը հայտնել է, թե ում է տեսնում Ռուսաստանի հաջորդ նախագահի պաշտոնում

Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը հայտարարել է, թե իր կարծիքով՝ ով կարող է դառնալ Ռուսաստանի հաջորդ նախագահը։ Ինչպես հայտնում է mk.ru-ն, Չեչնիայի նախագահի խոսքով՝ «դա նաև չեչեն ազգի կարծիքն է»։ Վերջինս նշել է, որ առայժմ գործող նախագահ Վլադիմին Պուտինին փոխարինողի չի տեսնում։ «Մենք միայն մեկ ընտրություն ունենք՝ դա Պուտինն է։ Ողջ ռուս ազգը նրան 100 տոկոսվ է աջակցում։ Կա Պուտին՝ կա Ռուսաստան։ Այլ թեկնածուների ժամանակը դեռ չի եկել»,-մեջբերում է Interfax-ը նրա խոսքը։ ՌԴ նախագահը դեռ որևէ հայտարարություն չի արել այն մասին, որ կարող է առաջադրվել հաջորդ ընտրություններում։ Այդուհանդերձ, որոշ փորձագետներ գտնում են, որ եթե հաշվի առնվեն բոլոր շրջագայությունները, որոնք վերջերս կատարում է Պուտինը, ապա կարելի է ասել, որ նրա նախընտրական քարոզարշավն արդեն իսկ սկսված է։

Նմանատիպ նյութեր