211652_close_icon
views-count5398 դիտում article-date 12:18 26-09-2017

Բակո Սահակյանը նոր նշանակումներ է արել

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 26-ին հաստատել է Կառավարության որոշում, համաձայն որի՝ Կոմիտաս Կարապետյանն ազատվել է արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ: Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հավելելով, որ նույն օրը Նախագահը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Կոմիտաս Կարապետյանը նշանակվել է Արցախի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով։ *** Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 26-ին հաստատել է Կառավարության որոշում, համաձայն որի՝ Կարեն Սարգսյանը նշանակվել է արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի պաշտոնում: Նույն օրը Նախագահը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Կարեն Սարգսյանն ազատվել է հատուկ հանձնարարությունների գծով Արցախի Հանրապետության Նախագահի ներկայացուցչի պաշտոնից: *** Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 26-ին հաստատել է Կառավարության որոշում, համաձայն որի՝ Կարեն Եղիշյանն ազատվել է Շահումյանի շրջանի վարչակազմի ղեկավարի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ: Նույն օրը Նախագահ Սահակյանը հաստատել է Կառավարության մեկ այլ որոշում, համաձայն որի՝ Հարութ Մնացականյանը նշանակվել է Շահումյանի շրջանի վարչակազմի ղեկավարի պաշտոնում: *** Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 26-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Սպարտակ Թևոսյանը նշանակվել է Արցախի Հանրապետության Նախագահի խորհրդական-տնտեսագիտական վարչության պետ։ Նույն օրը Նախագահի ստորագրած մեկ այլ հրամանագրի համաձայն՝ Սլավիկ Ասրյանը նշանակվել է Արցախի Հանրապետության Նախագահի խորհրդական:

Նմանատիպ նյութեր