12209 դիտում
12:31 26-09-2017
Շարունակվում է Արա Բաբլոյանի այցը Վրաստան. նա հանդիպել է նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հետ. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Արմեն Աշոտյանը, Արմեն Ռուստամյանը, Վարդեւան Գրիգորյանը եւ Լենա Նազարյանը, սեպտեմբերի 25-ին հանդիպել է Վրաստանի Նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հետ:
Արա Բաբլոյանը շնորհակալություն է հայտնել Նախագահին բարձր մակարդակով ընդունելության համար:
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-վրացական համագործակցության տարբեր ոլորտներին առնչվող բազմաթիվ հարցեր: Արա Բաբլոյանը, Վրաստանի Նախագահին ներկայացնելով հայ-վրացական խորհրդարանական աշխատանքների ուղղությունները, մասնավորապես նշել է, որ Հայաստանի խորհրդարանում ձեւավորվել է Հայաստան-Վրաստան բարեկամական խումբ՝ Ազգային ժողովի փոխնախագահի գլխավորությամբ, որը պատրաստ է ակտիվ ու բազմակողմանի աշխատանքի: Խորհրդարանի ղեկավարը նշել է, որ Ազգային ժողովը պատրաստ է իր լիազորությունների սահմաններում անել ամենը հայ-վրացական հարաբերություններն առավել խորացնելու համար:
Խոսելով ԼՂ հիմնախնդրի կարգավորումից՝ ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը մասնավորապես նշել է. «Հայաստանը մեծապես արժեւորում է Վրաստանի դերակատարությունը Հարավային Կովկասի տարածաշրջանային անվտանգության հարցերում եւ ակնկալում է ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացում Վրաստանի հավասարակշռված դիրքորոշումը: Մեր պատկերացմամբ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի: Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը, լինելով մարդու իրավունքների խնդիր, կարող է լուծվել միայն Արցախի ժողովրդի ազատ ինքնորոշման միջոցով»: ՀՀ խորհրդարանի ղեկավարն ընդգծել է, որ Ադրբեջանի կողմից սանձազերծված սպառազինությունների մրցավազքը լուրջ վտանգ է տարածաշրջանի բոլոր երկրների համար:
Վրաստանի Նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին, շնորհակալություն հայտնելով Հայաստանի Հանրապետությանը Վրաստանում տեղի ունեցած հրդեհների ժամանակ աջակցելու համար, ափսոսանք է հայտնել, որ այդպիսի աղետներ են եղել նաեւ Հայաստանում:
Խոսելով վրաց-հայկական դիվանագիտական հարաբերություններից՝ Վրաստանի Նախագահը մասնավորապես նշել է, որ արդեն 25 տարի երկու երկրների հարաբերություններում առաջընթացն ակնհայտ է, եւ Վրաստանը մշտապես պատրաստ է Հայաստանի հետ քննարկելու ցանկացած հարց եւ առավել զարգացնելու երկու երկրների հարաբերությունները բոլոր ոլորտներում: Վրաստանի Նախագահը գոհունակություն է հայտնել Հայաստանի ու Վրաստանի օրենսդիր մարմինների միջեւ առկա խորհրդարանական դիվանագիտական համագործակցության զարգացումից: Անդրադառնալով ԼՂ հիմնախնդրին՝ Վրաստանի Նախագահը մասնավորապես նշել է. «Մեր եղբայրական սիրտը ցավում է ադրբեջանա-հայկական հակամարտության համար: Մի բան հաստատ է, որ մեր՝ փոքր ազգերիս համար այդպիսի հակամարտությունները կարող են լինել կործանարար: Մենք աղոթում ենք տարածաշրջանի խաղաղության համար»:
Նույն օրը ՀՀ ԱԺ պատվիրակությունը՝ ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորությամբ, հանդիպել է Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդի հետ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
Նմանատիպ նյութեր
1342 դիտում
18:27 27-02-2014
Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Վրաստանի Նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հետ
11555 դիտում
23:59 25-05-2018
Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հետ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
301 դիտում
11:34 19-04-2024
Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար
409 դիտում
11:11 19-04-2024
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Վանաձորում, Օձունում, Գյումրիում, Երևանում