211652_close_icon
views-count5950 դիտում article-date 10:22 26-09-2017

Վարդան Ղուկասյանի որդին կրկին ջրից չոր դուրս եկավ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Գյումրիի նախկին քաղաքապետ, ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, կրկին ջրից չոր դուրս եկավ: «Ժողովուրդ» օրաթերթն այս տարվա մայիսի 10-ին գրել էր, որ Գյումրիի Մուշ թաղամասի գազալցակայաններից մեկում նորընտիր պատգամավոր Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, ծեծկռտուք էր սարքել: Դրանից հետո տևական ժամանակ ծեծի ենթարկվածը փախուստի մեջ էր, իսկ երբ հայտնաբերել էին նրան, հերքել էր միջադեպը: Եվ ահա 4 ամիս տևած քննությունից հետո խուլիգանության փաստի առթիվ հարուցված քրեական գործը պարզապես կասեցվել է. հանցագործություն և հանցագործները չկան»: [b]Մանրաամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր