211652_close_icon
views-count5607 դիտում article-date 10:04 26-09-2017

Սկանդալ Շիրակի պետական համալսարանում. ռեկտորն ազատում է Վարդևան Գրիգորյանի մարդկանց. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Շիրակի պետական համալսարանում սկանդալային իրավիճակ է: Այս մասին քիչ առաջ armtimes.com-ի խմբագրություն ահազանգեց Շիրակի պետական համալսարանի ընդհանուր բաժնի նախկին վարիչ և ռեկտորի ընդունարանի նախկին գործավարուհի Լենա Խաչատրյանը և տեղեկացրեց, որ գործող ռեկտոր, ՀՀԿ-ի Շիրակի մարզային կառույցի ղեկավար Սահակ Մինասյանն իրեն անհիմն ազատել է աշխատանքից: «2016-ին եկավ պարոն Մինասյանը և մեկ ամիս անց սկսեց հաշվեհարդար տեսնել: Ասում էր` սրա հետ ես կանգնած, նրա հետ ես խոսում և այլն: Անձնական վիրավորանքներ էր ինձ հասցնում: 2016 թվականին ինչ-որ ծանուցում կորավ: Դա պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանի ծանուցումն էր, որը ես չեմ տեսել: Դա կադրերի բաժնի աշխատանքի մեջ է մտնում: Այդ ծանուցումն իր համար պարզապես պատրվակ եղավ, որ ինձ աշխատանքից ազատի: Մինչև 2016 թվականի դեկտեմբերի վերջ ինձ ասում էր`գող ես, ծանուցումը դու ես գողացել: Ես ամեն օր լացով աշխատանքի եմ գնացել, լացով հետ եմ եկել: 2017 թվականի հունվարին Մինասյանը, ուսումնամեթոդական վարչության պետը և ռեկտորի օգնական Անահիտ Հովհաննիսյանը կանչեցին և ասացին, որ դիմում գրեմ: Նրանց ասացի, որ չեմ ուզում գրել, ազատվել, քանի որ ծանուցումը ես չեմ վերցրել: Մինասյանի օգնական Անահիտ Հովհաննիսյանն ասաց, որ մենք գիտենք, որ դու չես վերցրել, մեզ քո պաշտոնն է պետք, գրի, ազատվի: Նրանք ինձ ազատել են ու ծանուցման մեջ գրել են` նոր հաստիքացուցակով Ձեր մասնագիտությանը համապատասխան աշխատանք չենք կարողանում առաջարկել: Սահակ Մինասյանը գիտխորհրդի նիստի ժամանակ ասել է, թե մի հոգի կար` չխաղաց մեր խաղի կանոններով, ազատեցինք: Ինչո՞ւ բուհը կազինո է: Նրանք ինձ ազատել են և պատճառաբանում են, որ ես նախկին ռեկտոր Վարդևան Գրիգորյանի մարդն եմ»,- armtimes.com-ի հետ զրույցում ասաց Լենա Խաչատրյանը: Լենա Խաչատրյանն ասում է, որ դեռ 15 տարի կա իր կենսաթոշակային տարիքը լրանալուց, բայց Մինասյանը դա հաշվի չի առել»: [b]Մանարամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր