211652_close_icon
views-count7050 դիտում article-date 09:56 26-09-2017

Սամվել Բաբայանը կարող է ազատ արձակվել, բայց պայմանով. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ «Իգլայի» գործով նոր զարգացումներ են սպասվում: Ըստ տեղեկությունների՝ Հայաստանի իշխանությունները որոշել են, որ Սամվել Բաբայանը որևէ վտանգ այլևս չի ներկայացնում, և Արցախի ՊԲ նախկին հրամանատարն առաջիկայում ստորագրությամբ ազատ կարձակվի: Եթե համաձայնությունը հնարավոր լինի կայացնել բոլոր կողմերի, այդ թվում Սամվել Բաբայանի հետ, և նա սկզբից ստորագրությամբ, ապա դատավճռից հետո խոստանա, որ մեկնելու է Հայաստանից, ուրեմն առաջիկա շաբաթներին Սամվել Բաբայանը կարող է ազատ արձակվել: Նշենք, որ կալանավորումից մինչ օրս Սամվել Բաբայանն իրեն քաղբանտարկյալ չի համարում»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր