211652_close_icon
views-count11791 դիտում article-date 23:20 25-09-2017

Լոնդոնի հայկական Սուրբ Եղիշե եկեղեցում տեղի է ունեցել հայկական ժողովրդական երգերի երեկո

Սեպտեմբերի 23–ին Լոնդոնի հայկական Սուրբ Եղիշե եկեղեցում տեղի ունեցավ համերգ` նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 26–ամյակին: Միջոցառումը կազմակերպել էր Միացյալ Թագավորության Հայկական համայնքային խորհուրդը ՄԹ-ում ՀՀ դեսպանության և Հայաստանյայց Առաքելական եկեղեցու Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի թեմի հովանու ներքո: Միջոցառմանը ներկա էին Քենսինգտոն և Չելսի թագավորական շրջանի քաղաքապետը, տեղական իշխանության ներկայացուցիչներ, հայկական համայնքի անդամներ։ Ներկաներին իր ողջույնի խոսքը հղեց ՄԹ-ում ՀՀ դեսպանության ներկայացուցիչը, ով ամփոփեց Հայաստանի՝ անկախության 26 տարիների ընթացքում արձանագրված ձեռքբերումներն ու անդրադարձավ ապագայի տեսլականին` կարևորելով Հայաստան–Սփյուռք համագործակցությունը։ Երեկոյի ընթացքում հայրենասիրական, ժողովրդական երգերի կատարումներով հանդես եկան Հայաստանից հրավիրված երգչուհի Սոնա Ռուբենյանը, ինչպես նաև լոնդոնաբնակ երգիչ Անդրե Սիմոնյանը։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր