211652_close_icon
views-count7129 դիտում article-date 23:02 25-09-2017

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարն ընդունել է Սիրիայի նորանշանակ դեսպանին

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն այսօր՝ սեպտեմբերի 25-ին, ընդունել է Սիրիայի նորանշանակ դեսպան Մուհամմադ Ահմադ Հաջ Իբրահիմին: Նախարարը շնորհավորել է դեսպանին և հաջողություն մաղթել աշխատանքում: Մուհամմադ Ահմադ Հաջ Իբրահիմը նշել է, որ Հայաստանի անկախությունից ի վեր սերտ քաղաքական կապեր են հաստատվել Հայաստանի և Սիրիայի միջև, և այժմ անհրաժեշտություն կա ուղղելու ջանքերը հայ-սիրիական տնտեսական կապերի ամրապնդմանը։ Նախարարը դեսպանի հետ քննարկել է համատեղ ներդրումների ներգրավման, առևտրի խթանմանն ուղղված հարցեր։ Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև զբոսաշրջության ոլորտում հնարավոր համագործակցությանը։ Նախարար Սուրեն Կարայանն ընդգծել է, որ պատրաստ է ջանքերն ուղղել և ամեն կերպ օժանդակել հայ-սիրական տնտեսական համագործակցության ներուժի իրացմանը։ Սուրեն Կարայանը Մուհամմադ Ահմադ Հաջ Իբրահիմի հետ քննարկել է իր հնարավոր առաջիկա այցը Սիրիա` հայ-սիրիական միջկառավարական տնտեսական հանձնաժողովի նիստն անցկացնելու նպատակով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր