211652_close_icon
views-count24716 դիտում article-date 20:10 25-09-2017

Թբիլիսյան մանկապարտեզի երկրորդ հարկից երեխա է վայր ընկել: տնօրենի արձագանքը փոթորիկ է առաջացրել

3-ամյա երեխան վայր է ընկել Թբիլիսիի ծայրամասում գտնվող Զեմո Պոնիչալա ավանի №206 մանկապարտեզի երկրորդ հարկի պատուհանից: Երեխան տեղափոխվել է մայրաքաղաքի Ինգորովկա հիվանդանոց դեմքի և գլխի վնասվածքներով, աջ թոքի սալջարդով: Շտապօգնության բաժնի ղեկավար Բեսարիոն Կավլաշվիլիի խոսքով՝ երեխան գտնվում է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, նրա կյանքին ոչինչ չի սպառնում: Մեկնաբանելով տեղի ունեցածը՝ մանկապարտեզի տնօրեն Մարինա Գոգոլաձեն հայտարարել է լրագրողներին, որ դաստիարակները երեխային առանց ուշադրության չեն թողել: Նրա խոսքով՝ «երեխան ինկլյուզիվ էր» և «բառացիորեն դուրս է պրծել դաստիարակի ձեռքից»: «Մենք բոլորս այնտեղ էինք, սակայն դուք գիտեք, թե ինչպես են իրանց պահում ներառական երեխաները: Երեխան սրանից առաջ էլ էր ամեն օր փորձում նետվել և այսօր նա ի վերջո արեց դա», — ասել է Գոգոլաձեն: «Ներառական» ասելով՝ տնօրենը նկատի ունի սահմանափակ կարողություններով երեխա: Նրա մեկնաբանությունները սոցցանցերում հսկայական քննադատություն են առաջացրել որպես ոչ էթիկական: Թբիլիսիի քաղաքապետարանն արդեն դիմել է Մանկապարտեզների կառավարման գործակալություն մանկապարտեզի տնօրենի և մի քանի դաստիարակների իրավասությունները կասեցնելու խնդրանքով: [url=https://jam-news.net/?p=60707&lang=hy]JAMNEWS[/url]

Նմանատիպ նյութեր