211652_close_icon
views-count90429 դիտում article-date 18:57 25-09-2017

Նոր մանրամասներ՝ Արագածոտնի մարզում կանանց կողմից 62–ամյա տղամարդու ծեծից. պատճառը եղել է այն, որ տղամարդը անասնագոմում փորձել է բռնաբարել հարսին

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը սեպտեմբերի 20-ին տեղեկություն էր տարածել Արագածոտնի մարզում տեղի ունեցած արտակարգ դեպքի մասին, երբ Արտենի գյուղում սեպտեմբերի 19-ին 3 կանայք ծեծի էին ենթարկել նույն գյուղի Բաղարամյան փողոցի բնակիչ, 62-ամյա Սեյրան Սահարյանին, ինչից հետո վերջինս դեպքի մասին տեղեկացրել էր Ոստիկանության Թալինի բաժին, որտեղ էլ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Հրապարակումից հետո մեզ հաջողվեց պարզել, որ կանանց կողմից այդ տղամարդուն ծեծելը հին նախապատմություն ունի: Ըստ Արտենի գյուղից հասած մեր տեղեկությունների՝ ծեծողները մայր ու դուստրեր են և պատճառը եղել է նրանում, որ ամիսներ առաջ ծեծվածը անասնագոմում բռնաբարության փորձ է կատարել 32-ամյա հարսի նկատմամբ, որից հետո նրան հորդորել են, որպեսզի առանց աղմուկի հարսին տանից հանեն, ինչը կատարվել է. հարսը, ով ռուս է եղել, վերադարձել է՝ Ռուսաստանի Դաշնություն՝ հայրական տուն: Դեպքի օրը Ս. Սահարյանը գինովցած անցնելիս է եղել և մայրն ու դուստրերը նրան տեսնելով՝ խոսք ու զրույցի մեջ են մտել և այդ ժամանակ Ս.Սահարյանը հայհոյանքներ է սկսել տալ նրանց հասցեին, ովքեր էլ մի քանի «ճլոթի են տվել» վերջինին: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2017/09/20/1077806/]ավելի վաղ [/url]հայտնել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, Ոստիկանության Թալինի բաժնում հետաքննություն էր սկսվել՝ սեպտեմբերի 19-ին Արտենի գյուղում տեղի ունեցած միջադեպի փաստով։ Նշված գյուղի Բաղրամյան փողոցի բնակիչ՝ 62-ամյա Սեյրան Սահարյանը, Ոստիկանության Թալինի բաժին հայտնել էր, որ նախորդ օրը, ժամը 11։00-ի սահմաններում, իրենց շենքի շքամուտքի առջև իր հարևաններ Թեհմինեն, Ջեմման և Քրիստինեն կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել են իր հետ, հետո ծեծի ենթարկել ու քարերով հարվածել իրեն, ինչի հետևանքով ինքը մարմնական վնասվածքներ էր ստացել։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ս. Սահարյանը, ով աշխատում է «Եղվարդշին» Բաց Բաժնետիրական Ընկերությունում՝ որպես բանվոր, ոստիկաններին հայտնել էր, որ կանայք իրեն ծեծելու ընթացքում անընդհատ ասում էին. «Պասերով, պասերով»։ [color=#CC0000]Ծանուցում. [/color]Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր