211652_close_icon
views-count86064 դիտում article-date 13:44 25-09-2017

Արտակարգ դեպք Կոտայքի մարզում. «Սամ –Հար» ՍՊԸ-ին պատկանող պահածոների արտադրամասում փլուզում է տեղի ունեցել. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 10:30-ի սահմաններում Աբովյան քաղաքում գործող «Սամ –Հար» ՍՊԸ-ին պատկանող պահածոների արտադրամասում դեռևս անհայտ պայմաններում փլուզում է տեղի ունեցել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փլուզման հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աբովյանի բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել արտադրամասի աշխատակիցները: Դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Ռոման Կիրակոսյանի և Ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արսեն Արզումանյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության և նույն վարչության Աբովյանի քննչական բաժնի խմբերը՝ մարզային վարչության պետ Մհեր Վարդանյանի և Աբովյանի քննչական բաժնի պետ Հրաչ Ղազարյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 17 խումբը՝ հրամանտար Նորայր Հակոբյանի, հրամանատարի տեղակալ Զավեն Մելքոնյանի գլխավորությամբ: Փրկարարները հատուկ ճոպանների միջոցով վտանգ ներկայացնող փլուզման ենթակա պատը փլուզել են: Առաջին իսկ պահից դեպքի վայրում է նաև Կոտայքի մարզի դատախազ Արման Գասպարյանը: Փաստի առթիվ Աբովյանի քննչական բաժնի պետ Հ. Ղազարյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ: Այս պահին դեպքի վայրում աշխատում են Ոստիկանության և ԱԻՆ-ի փորձագետները: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորների ինքնությունը: Թե ի՞նչն է եղել փլուզման պատճառը պարզ կլինի մի շարք փորձաքննություններ կատարելուց հետո: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 200+
200+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր