211652_close_icon
views-count6789 դիտում article-date 13:25 25-09-2017

«Վալենսիայի» մարզիչը վնասվածք է ստացել թիմի հաղթական գոլը տոնելիս

«Վալենսիայի» գլխավոր մարզիչ Մարսելինո Գարսիա Տորալը ոտքի վնասվածք է ստացել, երբ սկսել է բուռն տոնել թիմի հարձակվող Սիմոնե Ձաձայի հաղթական գոլը՝ Իսպանիայի առաջնության 6-րդ տուրում, «Ռեալ Սոսյեդադի» խաղում (3:2): 52-ամյա իսպանացու մոտ ախտորոշվել է ազդրի վնասվածք: «Եթե վնասվածքը միայն ես ստանամ, ապա դա խնդիր չէ: Չէ՞ որ ես խաղադաշտ դուրս չեմ գալիս: Ես շատ ուժեղ ձգել եմ մկանս և հիմա կաղում եմ: Պետք է ավելի լավ վերահսկեմ ինձ», ասել է Տորալը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր