211652_close_icon
views-count3474 դիտում article-date 16:16 25-09-2017

Գերմանիայում կայացած ընտրությունների արդյունքում Բունդեսթագ է անցել 6 կուսակցություն

Գերմանիայի գործող կանցլեր Անգելա Մերկելի ՔԴՄ/ՔՍՄ դաշինքը շահել է երկրում կայացած խորհրդարանական ընտրություններում: Այդ մասին գրում է РИА Новости-ն: Ինչպես հայտնում է աղբյուրը` Գերմանիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել է, որ Բունդեսթագ է անցել ընդամենը 6 կուսակցություն: ՔԴՄ/ՔՍՄ-ն հավաքել է ձայների 33 տոկոսը, 2-րդ տեղում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունն է՝ 20,5 տոկոս ձայներով, առաջին անգամ խորհրդարան է անցել աջ «Ալյընտրանք Գերմանիայի համար» կազմակերպությունը, որի օգտին քվեարկել է ընտրողների 12,6 տոկոսը: «Ձախերի» կուսակցությունը հավաքել է 9.2 տոկոս ձայն, իսկ «Կանաչները»` 8.9 տոկոս:

Նմանատիպ նյութեր