211652_close_icon
views-count3322 դիտում article-date 12:32 25-09-2017

Հնդկաստանում 8 մարդ է զոհվել ստորգետնյա գործարանի հրդեհի պատճառով

Հնդկաստանի Ջարխանդ նահանգում ստորգետնյա գործարանի հրդեհի պատճառով առնվազն 8 մարդ է զոհվել: Այդ մասին գրում է РИА Новости-ն: Ինչպես հայտնում է աղբյուրը` կա նաև 25 վիրավոր: Միջադեպը տեղի է ունեցել Կումարդուբի գյուղի տներից մեկում, որտեղ տեղի բնակիչներն անօրինական արտադրամաս են բացել և պահել հրավառության համար անհրաժեշտ նյութեր: Հրդեհի հետևանքով շենքի մի մասը փլուզվել է: Փրկարարները շարունակում են աշխատել դեպքի վայրում: Հնարավոր է, որ փլատակների տակ դեռևս մարդիկ մնացած լինեն:

Նմանատիպ նյութեր