211652_close_icon
views-count54090 դիտում article-date 20:33 24-09-2017

Խոշոր ավտովթար Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության մոտ. Mitsubishi-ն գլխիվայր շրջվել է, վիրավորները հիվանդանոցից «հօդս են ցնդել». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18։30-ի սահմաններում Հրազդան քաղաքի Անդրանիկի փողոցում՝ Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության հարևանությամբ, Mitsubishi Pajerօ IO մակնիշի 35 DՍ 998 համարանիշի ավտոմեքենայի վարորդը բախվել է մայթեզրի բետոնե հատվածին և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ճանապարհի մեջտեղում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը և ըստ դեպքի վայրում հավաքվածների պատմածի՝ ևս 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հրազդանի բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Կարեն Ներսիսյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գեղամ Մարգարյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Հրազդանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը։ Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Հիվանդանոց մեկնած հետաքննիչին բժիշկները հայտնել են, որ վարորդն ու վիրավորը հետազոտում ստանալուց հետ առանց իրենց տեղեկացնելու հեռացել են հիվանդանոցից։ Բժիշկները հայտնել են նաև, որ նրանց կասկածում էին ոչ սթափ վիճակում գտնվելու մեջ։ Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրվորի ինքնությունը։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 28+
28+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր