211652_close_icon
views-count4430 դիտում article-date 22:59 24-09-2017

Ամերիկյան օդուժը ռմբակոծել է Լիբիայում տեղակայված ԻՊ ճամբարը. սպանվել է 17 ահաբեկիչ

ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ճամբարին։ Այդ մասին, ինչպես հաղորդում է Ria Novosti-ն, հայտնել է ԱՄՆ-ի օդուժի աֆրիկյան հրամանատարությունը։ «Անապատում՝ Սիիրթ քաղաքից դեպի հարավ-արևելք գտնվող ԻՊ ճամբարին հասցվել է 6 հարված, ինչի հետևանքով զոհվել է 17 ահաբեկիչ, նաև ոչնչացվել է ԻՊ-ին պատկանող 3 ավտոմեքենա»,-ասված է հրամանատարության տարածած հաղորդագրության մեջ։ Ճամբարը տարանցիկ միջանցք էր համարվում ահաբեկիչների տեղափոխման, զենքի պահպանման ահաբեկչությունների նախապատրաստման համար։

Նմանատիպ նյութեր