211652_close_icon
views-count5425 դիտում article-date 23:52 24-09-2017

Հյս. Կորեան ցուցադրել է ԱՄՆ-ի օդանավերի և ավիակրի ոչնչացման լուսա- և տեսակոլաժները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Փհենյանը լուսա- և տեսակոլաժների շարք է հրապարակել, որոնցում ցույց է տալիս, թե ինչպես են հյուսիկորեական հրթիռները «ոչնչացնում ամերիկյան ռմբակոծիչն ու կործանիչը և «Կարլ Վինսոն» ավիակիրը։ Այդ մասին հայտնում է Ronhap գործակալությունը։ Տեսագրություններն այսօր հրապարակվել են DPRK Today կայքում։ Դրանցից մեկը սկսվում է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հայտնի ելույթի կրճատված մասով, և թե ինչպես են հյուսիսկորեական հրթիռները «կործանում» ամերիկյան B-1B ռոմբակոծիչը և F-15C կործանիչը։ Բացի այդ, տեսանյութ է հրապարակվել, որում մոդելավորվել է Հյուսիսային Կորեայի սուզանավից բալիստիկ հրթիռի արձակումը ամերիկյան «Կարլ Վիլսոն» ավիակրի ուղղությամբ և դրա ոչնչացումը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր