211652_close_icon
views-count4194 դիտում article-date 21:19 24-09-2017

Քրդական ջոկատների և իրաքյան բանակի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել ԻՊ-ի դեմ պայքարի օպերացիային մասնակցելու շուրջ

Քրդական փեշմերգի և Իրաքի բանակի հրամանատարությունների միջև համաձայնագիր է ստորագրվել ԻՊ-ից Էլ-Խուվեյջա քաղաքն ազատագրելու օպերացիային մասնակցելու վերաբերյալ։ Sky News Arabia հեռուստաալիքը հայտնել է, որ համաձայնագրի կնքմանը ներկա են եղել նաև միջազգային կոալիցիոն ուժերի ներկայացուցիչներ։ Ըստ գործարքի՝ փեշմերգի ջոկատները պետք է ճանապարհ բացեն Քըրքուք քաղաքի հարավային մասը, որը վերահսկվում է հենց քրդական ջոկատների կողմից, ինչպես նաև նշված շրջանում բնակիչների համար «կազմակերպեն անվտանգ միջանցքներ»՝ քաղաքից դուրս գալու համար; Ըստ համաձայնագրի՝ քրդերը չպետք է հեռանան մարտի գոտուց

Նմանատիպ նյութեր