211652_close_icon
views-count9137 դիտում article-date 20:49 24-09-2017

Թուրքական օդուժը ռմբակոծել է Իրաքի հյուսիսում գտնվող քրդերի զինպահեստները

Թուրքիայի զինված ռազմաօդային ուժերը ռմբակոծել են Իրաքյան Քրդստանի տարածքում գտնվող Քրդական աշխատավորական կուսակցությանը պատկանող զինպահեստները։ Այդ մասին հայտնում է Deutche Welle-ը։ Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբն այդ կապակցությամբ հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ ռմբակոծվել են Գարա շրջանում գտնվող զինպահեստները, որտեղ նախօրեին մարտեր են ընթացել քուրդ գրոհայինների դեմ։ Հիշեցնենք, որ վաղը՝ սեպտեմբերի 25-ին, Քրդական ինքնավարությունը անկախության հանրաքվե է անցկացնելու, ինչին, սակայն, դեմ է Բաղդադը։ Այսօրվանից Էրբիլի հետ ավիահաղորդակցությունը դադարեցրել է նաև Իրանը։

Նմանատիպ նյութեր