211652_close_icon
views-count3172 դիտում article-date 20:04 24-09-2017

Բալիում հրաբուխ է ժայթքել. տարհանվել է 35.000 բնակիչ

Բալիում Ագունտ հրաբխի ակտիվացմամբ պայմանավորված՝ իշխանությունները տարհանել են մի քանի հազար մարդու։ Այդ մասին հայտնում է Antara գործակալությունը։ Նշվում է, որ մարդկանց տարհանումը խուճապով է ուղեկցվել։ Վերջիններս փախել են դեպի հարևան Բուլելենգ, Կլունգկլունգ և Կարանհասեմ շրջանները, որոնք համարվում են հմենատաբար անվտանգ վայրեր։ Բալիի նահանգապետ Մանգկու Պաստիկը հաստատել է, որ կառավարությունը պատրաստ է դիմակայել հրաբխի առաջացրած հետևանքներին։ Ավելի վաղ ռուսական իր ինդոնեզական իշխանությունները կոչ էին արել Բալիում գտնվող ռուս և ինդոնեզացի զբոսաշրջիկներին հեռանալ Բալիից։

Նմանատիպ նյութեր