211652_close_icon
views-count37312 դիտում article-date 18:12 24-09-2017

Նոր Նորքում միայնակ ապրող 85-ամյա հաշմանդամ պապիկը թաղապետարանից խնդրում է 2:3-ի վրա տարածք՝ բակում հանգստանալու հարմարանք տեղադրելու համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երևան քաղաքի Նանսենի 6 շենքի 110 բնակարանի բնակիչ, 85-ամյա Լիպարիտ Կանդիլյանը արդեն 5 տարի է, գամված է անվասայլակին և բնակվում է միայնակ: Միայնակության և հաշմանդամության հետ կապված խնդիրները Լյովան, ում այդպես են դիմում բակում, արդեն հաղթահարել է, սակայն կա մի խնդիր, որի համար դիմել է Նոր Նորքի թաղապետարան, բայց քննարկելուց հետո մերժել են: 85-ամյա պապիկին անհրաժեշտ է, որ երբ իջնում է շենքի բակ՝ զբոսնելու, մի անկյուն, որ այնտեղ հանգստանա: Թաղապետարանը 2:3-ի վրա կառուցել է երկաթե հարմարանքը, սակայն, ըստ իրենց, հարցում են արել հարևաններին, ովքեր դեմ են արտահայտվել, և այդպես էլ հարմարանքը մնացել է թաղապետարանում: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում պապիկն ասաց, որ իր դիմումը թաղապետարանում քննարկել են և պատասխանել, որ հարցում են հարել Նանսենի փողոցի բնակիչներին, սակայն բնակիչներն ասել են, որ համաձայն չեն: Ասաց, որ իր կարծիքով՝ անգամ հարցում չեն արել, ուղղակի չեն ուզում ընդառաջել հաշմանդամ մարդուն: 85-ամյա միայնակ պապիկը խնդրեց, որ թե՛ Երևանի քաղաքապետարանը, թե՛ Նոր Նորքի թաղապետարանը քննարկեն իր խնդրանքը, քանի որ իր ցանկությունը բիզնեսը չէ, այլ իրեն անվասայլակի վրա շատ նստել չի թույլատրվում և պետք է պարբերաբար հանգստանա: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր