211652_close_icon
views-count3574 դիտում article-date 19:17 24-09-2017

Դոնալդ Թրամփի հետ զրույցը պետք է «տեղավորել 2 րոպեի մեջ». Աֆղանստանի նախագահ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կարողանում է լսել իր զրուցակցին, տեղեկացված է և գնահատում է ժամանակը։ Նման կարծիք է հայտնել Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին՝ CNN-ին տված հարցազրույցում։ Վերջինս կիսվել է Թրամփի հետ հանդիպումից ստացած տպավորություններով՝ ասելով, որ նրա հետ բանակցելու համար հարկավոր է նախապես լավ պատրաստվել։ «Եթե ցանկանում եք, որ նա զրույցի հանդեպ իր հետաքրքրությունը պահպանի, ապա հարկավոր է կարևոր տեղեկությունը տեղավորել 2 րոպեի մեջ»,-ասել է Աֆղանստանի նախագահը։ Ղանին հանդիպել է Թրամփի հետ Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանի շրջանակներում։

Նմանատիպ նյութեր