211652_close_icon
views-count8324 դիտում article-date 19:02 24-09-2017

5 տարում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման շարքերին է միացել 900 ադրբեջանցի

Վերջին 5 տարիների ընթացքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման շարքերին է միացել Ադրբեջանի շուրջ 900 քաղաքացի։ Այդ մասին այսօր հայտնել է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության ղեկավար Մադաթ Գուլիևը, հաղորդում է Ri Novosti-ն։ «Նրանցից 85-ին իրավապահները ձերբակալել են, 195-ը զրկվել է Ադրբեջանի քաղաքացիությունից, մեծ մասն էլ սպանվել է մարտերի ժամանակ»,-ասել է Գուլիևը։ Այս օրերին տեղեկություն է շրջանառվում նաև այն մասին, իբր Իրաքում մոտ 300 ադրբեջանցու են սպանել։

Նմանատիպ նյութեր