211652_close_icon
views-count2907 դիտում article-date 19:33 24-09-2017

Շոտլանդիայում հայտնաբերել են 400 տարի անհետ կորած համարվող Ռուբենսի հայտնի կտավներից մեկը

Հայտնի ֆլամանդացի նկարիչ Պիտեր Պաուլ Ռուբենսի կտավներից մեկը հայտնաբերել են Շոտլանդիայում։ Այդ մասին հայտնում է Scotsman թերթը; Կտավն անհայտ կորած էր համարվում շուրջ 400 տարի։ Թերթի տվյալներով՝ այն գտել է բրիտանացի լրագրող և արվեստաբան Բենդոր Գրոսվենորը՝ Գլազգոու քաղաքի Պոլլոկայի տուն-թանգարանում։ Նկարում պատկերված է Բուքինհեմյան պալատի դուքս Ջորջ Վիլյերսը։ Կտավի իսկությունը հայստատել են նաև Բելգիայում Ռուբենսի տուն-թանգարանի փորձագետները։ Նախնական գնահատականով՝ նրա արժեքը կազմում է մի քանի միլիոն։

Նմանատիպ նյութեր