211652_close_icon
views-count4970 դիտում article-date 17:59 24-09-2017

Իտալացի դիզայները դատի է տվել ԱՄՆ-ի նախագահի դստերը

Իտալացի հայտնի դիզայներ Էդգարդո Օսորիոն հայց է ներկայացրել դատարան՝ ընդդեմ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի դստեր՝ Իվանկա Թրամփի, հայտնում է Bloomberg-ը։ Հայցվորը գտնում է, որ Ի. Թրամփը իրենից «գողացել է» կոշիկի դիզայն։ Օսորոիոն, ով հայտնի Aquazzura բրենդի տնօրենն է, նմանություն է գտել իր ստեղծած «Վայրի» և Իվանկա Թրամփի ընկերության արտադրած «Հեթթի» կոշիկների միջև։ Իտալացու ստեղծած կոշիկի գինը 785 ԱՄՆ դոլար է, իսկ Թրամփի ստեղծած կոշիկը կարելի է խանութներում ձեռք բերել ընդամենը 65 ԱՄՆ դոլարով։ «Պետք է, որ ամաչեք, Իվանկա»,-Instagram-ի իր էջում գրել է իտալացի դիզայները։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր