211652_close_icon
views-count69314 դիտում article-date 16:46 24-09-2017

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի 23-ամյա աշխատակիցը կասկածվում է 14-ամյա աղջկա հետ սեռական հարաբերություն ունենալու մեջ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Քանաքեռ-Զեյթուն բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի և անչափահասների գործերով բաժանմունքի աշխատակիցները ստացված օպերատիվ տվյաներն իրացնելով և կատարելով բացատրական աշխատանքեր, կարողացել են Ոստիկանություն ներկայացնել Արարատի մարզի Վեդի քաղաքի բնակիչ, 23-ամյա Արթուր Հ.-ին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է սեպտեմբերի 21-ին Երևանում 14-ամյա Մ. Կ.-ի հետ սեռական հարաբերություն ունենալու մեջ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կասկածյալ Արթուր Հ.-ն աշխատում է «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությունում: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր