211652_close_icon
views-count4132 դիտում article-date 15:44 24-09-2017

ՌԴ Իրկուտսկում 50 ուղևորների տեղափոխող ավտոբուս է շրջվել. կա 1 զոհ, 5 վիրավոր

ՌԴ Բրատսկից Իրկուտսկ տանող ավտոճանապարհին 50 ուղևորների տեղափոխող ավտոբուս է շրջվել: Այս մասին հայտնում է «Интерфакс»-ը: Ըստ նախնական տեղեկությունների՝ Р-255 «Сибирь» ավտոճանապարհի 15-րդ կմ հատվածում Nissan Sunny մակնիշի ավտոմեքենան բախվել է ուղևորատար ավտոբուսին: Հարվածից ավտոբուսը շրջվել է և հայտնվել ձորակում: Ավտովթարի հետևանքով Nissan-ի վարորդը տեղում մահացել է, իսկ ավտոբուսի 5 ուղևոր մարմնական վնասվածքերով հոսպիտալացվել է: Դեպքի վայրում աշխատում են համապատասխան ծառայությունների ներկայացուցիչները:

Նմանատիպ նյութեր