211652_close_icon
views-count8747 դիտում article-date 14:53 24-09-2017

Իոսիֆ Կոբզոնի մասնակցությամբ բարեգործական համերգի հասույթն օգտագործվելու է օնկոլոգիական հիվանդություններ ունեցող երեխաների բուժման նպատակով

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ՝ երեկ՝ սեպտեմբերի 23-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի է ունեցել «Միասին» խորագրով բարեգործական համերգը՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր Իոսիֆ Կոբզոնի մասնակցությամբ: Համերգին մասնակցել են «XXI դարի նվագախումբը» /գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Պավել Օվսյաննիկով/, ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը, ՀՀ վաստակավոր արտիստներ Հայկոն, Արամեն, Մհերը, ինչպես նաև Սոնա Շահգելդյանը, Էրիկը, Սոնան, Ռուսլանը: Հնչել են XX դարի հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները: Նշենք, որ համերգի հասույթն օգտագործվելու է օնկոլոգիական հիվանդություններ ունեցող երեխաների բուժման նպատակով:

Նմանատիպ նյութեր