211652_close_icon
views-count28679 դիտում article-date 12:56 24-09-2017

Ցավալի է, երբ հենց սպորտով զբաղվող մարդիկ են վայնասուն բարձրացնում ու սկսում զրպարտել

«Հարգելի քաղաքացիներ ԿԿԱՖ և ԵԿՖ մարզչական կազմի, մարզիկների անունից դիմում ենք ձեզ, արտահայտելով մեր վրդովմունքը զրպարտող ու իրական պառակտող անձանց նկատմամբ: Ցավալի է, երբ հենց սպորտով զբաղվող մարդիկ են վայնասուն բարձրացնում ու սկսում զրպարտել այն մարդկանց, ովքեր տասնյակ տարիներ անտեսված շատ կարևոր հարցերին լուծումներ են առաջարկում և կարգավորում ոլորտը: Ասել, որ Գոռ Վարդանյանն իրենով է անում ֆեդերացիաները կամ պառակտում մեղմ ասած հիմարություն է, ասել, որ քաղաքապետը տեղյակ չէ Գոռ Վարդանյանի գործունեությունից` ծիծաղելի. Գոռ Վարդանյանը տարիների վաստակ ունեցող մարդ է, մարդ ում շնորհիվ արևելյան մարտարվեստը Հայաստանում հանրայնացվեց ու զարգացավ: Հեշտ է խոսելն ու զրպարտելը, իհարկե, դա մարդկային է, սակայն ոչ արդարացի: Բոլոր այն մարդիկ ովքեր դեմ են գնում այս ամենին ու սին բաներից խոսում ունեն մի քանի դրդապատճառներ` ա. Իրենց սեփական կարծիքը համարում են ամենախելացին ու արդյունավետը ու ընդդիմանում, առանց լսելու, թե ինչ է առաջարկվում: բ. Վախենում են խստացող կանոններից և լիցենզավորումից, քանի որ իրենք իրենց մասնագիտական որակներն իմանալով գիտեն, որ չեն դիմանալու մրցակցությանը: գ. Թյուրիմացության մեջ են գցում հանրության ու մարզիկներին, սպառնալով, որ, իբր, մարզիկները քաղաքային ֆեդերացիաներում աճ չեն ունենալու: Խոսում եւ հղում են կատարում ինչ-որ տնօրենների ու ինչոր «վտարված» մարզիկների` օդում, առանց անունների ու կոնկրետ դեպքերի, երևի մարդիկ սովոր են աշխատել քաոսի մեջ, երևի հեշտ է նման մարդկանց պղտոր ջրում ջուկ որսալ: Մենք, լինելով մեծաթիվ մարզական կազմակերպություններից, կոչ ենք անում մեր ֆեդերացիաների մարզիկներին, մարզչական կազմին չտրվել սադրանքներին, չհավատալ զրպարտությանը և միավորվել` հանուն սպորտի զարգացման և հանուն Հայաստանի Հանրապետության: Շնորհակալություն և խաղաղություն բոլորիս:» [b]Կիոկուշին-կայ Կարատե Դո Ազգային Ֆեդերացիայի նախագահ, Երևանի Կիոկուշին Ֆեդերացիայի նախագահ, միջազգային սև գոտի IV դան Սպարտակ Գասպարյան, ԿԿԱՖ Արցախի մարզադպրոցի գլխավոր մարզիչ, Աշխարհիչեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Արցախի Հանրապետության «Մարտական Ծառայության համար» մեդալակիր, միջազգային սև գոտի II դան Արթուր Առուշանյան[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր