211652_close_icon
views-count6590 դիտում article-date 13:11 24-09-2017

Մոսկվայի ռեստորաններից մեկում կրակոցներ են հնչել. կա վիրավոր

Մոսկվայի կենտրոնում՝ Մալայա Սուխարևսկայա փողոցի ռեստորաններից մեկում կրակոցներ են հնչել: Այս մասին հայտնում է РЕН ТВ-ն: Աղբյուրի փոխանցմամբ՝ ռեստորանի այցելուներից 3 երիտասարդ կոպտել են մատուցողուհուն, ինչից հետո անվտանգության աշխատակիցները խնդրել են նրանց լքել օբյեկտը: Տղամարդկանցից մեկը մոտեցել է իրենց մեքենային և այնտեղից հանել տրավմատիկ ատրճանակն ու մի քանի կրակոցներ արձակել, այդ թվում՝ անվտանգության աշխատակցի ուղղությամբ: Ըստ նախնական տեղեկությունների՝ կա 1 վիրավոր: Երիտասարդները տաքսիով փախուստի են դիմել, սակայն ավելի ուշ նրանք բերման են ենթարկվել:

Նմանատիպ նյութեր