211652_close_icon
views-count6948 դիտում article-date 11:57 24-09-2017

«Երիտասարդների մտքերի և սրտերի համար պայքարը որոշիչ է ապագա հասարակությունների ձևավորման համար».ՀՀ արտգործնախարարը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի հանդիպմանը

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում սեպտեմբերի 22-ին մասնակցեց և ելույթ ունեցավ՝ «Երիտասարդության ներգրավվածությունը՝ որպես ընդգրկուն հասարակությունների կառուցման և խաղաղության պահպանման օղակ» ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի նախարարական հանդիպմանը։ Իր խոսքում Հայաստանի արտգործնախարարը մասնավորապես ասաց. «Ներդրում կատարելով երիտասարդության մեջ՝ ներդրում ենք կատարում ապագայի մեջ: Երիտասարդների մտքերի և սրտերի համար պայքարը որոշիչ է ապագա հասարակությունների ձևավորման համար: Քաղաքակրթությունների դաշինքի նպատակների թվում է ապագայի կառուցումը խաղաղ, սոցիալապես առավել ընդգրկուն աշխարհում՝ զերծ պատերազմներից, հակամարտություններից և բաժանարար գծերից: Ցավոք, անհանդուրժողականություն սերմանողները և ատելություն քարոզողները թիրախավորում են երիտասարդներին, ձգտում ծայրահեղական դարձնելով՝ օգտագործել նրանց որպես իրենց զազրելի նպատակներին հասնելու միջոց: Իր երկրի երիտասարդությանը նպատակաուղղված և հետևողականորեն ծայրահեղականացնող ղեկավարությունը հեռու է իր հասարակությունը խաղաղությանը նախապատրաստելուց։ Ավելին, այն նպաստում է թշնամանքի ու ատելության վրա հիմնված միջավայրի ձևվորմանը, ինչը հակառակ է Քաղաքակրթությունների դաշինքի նպատակներին»:

Նմանատիպ նյութեր