211652_close_icon
views-count5005 դիտում article-date 18:01 23-09-2017

Խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպել են թուրք հասարակական գործիչների հետ

Սեպտեմբերի 22-ի երեկոյան ԱԺ փոքր դահլիճում տեղի է ունեցել խորհրդարանի խմբակցությունների պատասխանատուների և ճանաչողական այցով Արցախ ժամանած թուրք հանրային գործիչների հանդիպումը: Հանդիպման ընթացքում, կողմերն անդրադարձել են Հայոց ցեղասպանության ճանաչման, ադրբեջանա-արցախյան հակամարտության կարգավորման և տարածաշրջանում խաղաղության ու համագործակցության հեռանկարներին վերաբերող թեմաների: Հյուրերի կարծիքով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը պետք է դիտվի առավելապես ժողովրդավարական արժեքների և մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից, որպեսզի հնարավոր լինի դրանց հավասարաչափ զարգացումը: Հանդիպմանը ներկա խմբակցությունների պատասխանատուներԱրամ Գրիգորյանը, Վարդգես Բաղրյանը և Ալյոշա Գաբրիելյանը հյուրերի խնդրանքով մանրամասներ են ներկայացրել արցախյան շարժման որոշ դրվագների, բանակցային գործընթացի և Արցախի դիրքորոշման վերաբերյալ: Հանդիպմանը մասնակցել է նաև «Արևմտահայոց ազգային համագումար» միջազգային կազմակերպության ազգային խորհրդի հիմնադիր անդամ, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արագած Ախոյանը։

Նմանատիպ նյութեր