211652_close_icon
views-count38125 դիտում article-date 18:30 23-09-2017

Տարօրինակ դեպք Երևանում. 61-ամյա տղամարդը ոչ սթափ վիճակում եղբոր հրացանով կրակոցներ է արձակել իրենց տան շան վրա

Ոստիկանության Շենգավիթի բաժնում հետաքննություն է սկսվել երեկ՝ սեպտեմբերի 22-ին, Երևանի Շենգավիթ վարչական շրջանում հնչած կրակոցների փաստով։ Ժամը 19։30-ի սահմաններում Ներքին Շենգավիթի 6-րդ փողոցի թիվ 9 տան բակում նույն հասցեի բնակիչ՝ 61-ամյա Տիգրան Մինասյանը իր մոտ եղած «Տոզ-34 28» տիպի 28 մմ տրամաչափի ողորկափող որսորդական հրացանից կրակոցներ է արձակել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են ժամանել Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, ովքեր պարզել են, որ Տ. Մինասյանը ոչ սթափ վիճակում եղբոր Գագիկ Մինասյանի անունով հաշվառված հրացանից կրակել է իրենց սեփական շան վրա։ Ոստիկանները հայտնաբերել են հրացանը, որն առգրավել են և նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր