211652_close_icon
views-count7474 դիտում article-date 16:45 23-09-2017

Է. Նալբանդյանը և Իրանի ԱԳ նախարարը հանդիպել են. քննարկվել են տարածաշրջանային և միջազգային օրակարգային հարցեր. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Սեպտեմբերի 22-ին Նյու Յորքում աշխատանքային այցով գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ: Հանդիպմանն անդրադարձ կատարվեց հայ-իրանական բարեկամական հարաբերությունների օրակարգային հարցերի լայն շրջանակին, մտքեր փոխանակվեցին երկու երկրների նախագահների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքի, առաջիկայում նախատեսվող բարձր մակարդակի փոխայցելությունների վերաբերյալ։ Արտգործնախարարները քննարկեցին նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգային հարցեր:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր