211652_close_icon
views-count3381 դիտում article-date 16:58 23-09-2017

Մեքսիկայում ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 293-ի

Սեպտեմբերի 19-ին Մեքսիկայի կենտրոնական մասում տեղի ունեցած հզոր՝ 7,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 293-ի; Այդ մասին հայտնում է Associated Press-ը։ Մայրաքաղաքային շրջանում երկրաշարժի հետևանքով զոհվել է 155, Մորելոս նահանգում՝ 73, Պուեբլո նահանգում՝ 45, Մեխիկո նահանգում՝ 13, Հերրերո նահանգում՝ 1 և Օահակե նահանգում՝ 1 մարդ։ Հիշեցնենք, որ մեծամասշտաբ ավերածություններ են գրանցվել Մորելոս նահանգում։ Տուժած նահանգներում հայտարարվել է արտակարգ դրություն։ Իսկ մայրաքաղաք Մեխիկոյի փողոցներում հսկողություն են իրականացնում 3 հազար զինվորականներ։

Նմանատիպ նյութեր