211652_close_icon
views-count3005 դիտում article-date 14:22 23-09-2017

Ճգնաժամ ապրող Վենեսուելայի ողջ տարածքում բենզալցակայաններում հսկայական հերթեր են գոյացել

Վենեսուելայի մի շարք նահանգներում գտնվող բենզալցակայաններում սկսել են հսկայական հերթեր գոյանալ, գրում է El Universal-ը։ Թերթը նշում է, որ մայրաքաղաք Կարակասում մարդիկ բենզին գնելու համար մի քանի ժամ սպասում են, իսկ յուրաքանչյուր բենզալցակայանի մոտ հաշվվում է մոտ 300 ավտոմեքենա։ Մերիդա նահանգում վառելիքի պակաս է զգացվում արդեն 5 օր, իսկ բաքերը լցնում են 30 լիտրից ոչ ավելի։ Իսկ Սանտա Բարբարա քաղաքում բենզին են մատակարարում միայն հանրային տրանսպորտին և ֆերմերներին։ Այդ առնչությամբ երկրի նավթի նախարար Էուլոհիո դել Պինոն հայտարարել է, որ կարճ ժամանակում խնդիրը կվերացվի։ Հիշեցնենք, որ Վենեսուելայի տնտեսությունը հիմնականում կախված է նավթային եկամուտներից։ Երկիրը ներկա պահին ապրում է ամենամեծ ճգնաժամերից մեկը պատմության մեջ։ Առկա է սննդի, ապրանքների պակաս՝ զուգարանի թղթից մինչև դեղորայք։ Երկրում արձանագրվել է հիպերինֆլյացիա։

Նմանատիպ նյութեր