211652_close_icon
views-count2921 դիտում article-date 14:24 23-09-2017

ԻՊ-ը վերահսկում է Դեյր Զորի նավթի և գազի հանքերի 80 տոկոսը

Սիրիայի Դեյր Ազ-Զոր նահանգի գազի և նավթի հանքերի 80 տոկոսը դեռ գտնվում է «Իսլամական պետություն» խմբավորման վերահսկողության ներքո։ Այդ մասին Ria Novosti-ին հայտնել է սիրիական գազային արդյունահանման ընկերություններից մեկի տնօրեն Ամին Ալ-Համիդը։ «Եփրատի մյուս կողմում գտնվող բոլոր գազի հանքավայրերը՝ Կոնոկոն, Օմարը, Ջաֆրան, Ազբան և Թանաքը, ահաբեկիչների ձեռքերում են»,-ասել է նա։ Միակ հանքը, որը ներկա պահին գտնվում է կառավարական զորքերի վերահսկողության տակ, Աթ-Թայեմն է։ Այնտեղ են գտնվում պոմպակայաններ, նավթային ու գազային մշակման գործարաններ։ Իսկ վերջին շրջանում նշված հանքի օրական արդյունաբերական ծավալը զգալիորեն կրճատվել է՝ հասնելով 200-300 բարելի։

Նմանատիպ նյութեր