211652_close_icon
views-count15196 դիտում article-date 13:30 23-09-2017

Ադրբեջանցի պատգամավորը կոչ է արել հաշվեհարդար տեսնել Բաքվում գտնվող հայ խորհրդարանականների նկատմամբ

Ադրբեջանի Միլի մեջլիսի՝ իրավական քաղաքականության ու պետական շինարարության հարցերով պատգամավոր Ռաֆայել Ջաբրայիլովը կոչ է արել հաշվեհարդար տեսնել Բաքվում գտնվող Հայաստանի խորհրդարանի անդամների նկատմամբ, հաղորդում է Qafqazinfo-ն։ Ըստ նրա՝ հայերը դիտավորյալ են լի բաժակները ձեռքերին լուսանկարվում Բաքվում և տարածում դրանք համացանցում։ «Այդ կերպ հայ պատգամավորները ցանկանում են բարկացնել ադրբեջանական հանրությանը։ Նրանք հյուրանոցի իրենց համարում լի բաժակները ձեռքերում լուսանկարներ են արել, և եթե նստած լինեին որևէ ռեստորանում և իրենց այնտեղ անվայել պահեին, ապա ինչ-որ ադրբեջանցի ալկոհոլի շիշը կջարդեր նրանց գլխին»,-«խորին վստահությամբ» ասել է Ջաբրայիլովը։ Ադրբեջանցի պատգամավորը հավելել է, որ եթե նման բան տեղի ունենար, ապա դա իր սրտով կլիներ, սակայն հասկանում է, չի կարող նման բան լինել։ «Սթափ դատելով՝ ես հասկանում եմ, որ դա մեթոդ չէ»,-խոստովանել է նա։

Նմանատիպ նյութեր