211652_close_icon
views-count25250 դիտում article-date 11:19 23-09-2017

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական հեռագիր է հղել ՀՀ վաստակավոր արտիստ Շուշան Պետրոսյանին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական հեռագիր է հղել ՀՀ վաստակավոր արտիստ Շուշան Պետրոսյանին ծննդյան տարեդարձի առթիվ՝ մաղթելով քաջառողջություն, երջանիկ կյանք և ստեղծագործական նորանոր նվաճումներ: «Դուք հայ երգը ներկայացնող այն արվեստագետներից եք, որն արժանիորեն վայելում է մեր ժողովրդի սերն ու համակրանքը: Ազգային զարթոնքի և անկախ պետականության ակունքներում կանգնած երիտասարդ սերնդակիցների հետ Ձեզ բախտ վիճակվեց մասնակցելու նորօրյա Հայաստանի մշակութային դիմագծի կերտմանը, իսկ հմայիչ ձայնով և անկրկնելի կատարումներով նոր խոսք, նոր որակ ու մտածողություն բերեցիք հայ երգարվեստ: Հայրենիքի, ազգային բանակի, մարդկային ամենաթանկ ու նվիրական զգացմունքների մասին Ձեր բազում կատարումները մնայուն արժեքներ են մեր ազգային երգարվեստի գանձարանում»,- ասված է Հանրապետության Նախագահի շնորհավորական հեռագրում:

Նմանատիպ նյութեր